Կոնգրեսականները կոչ են անում աջակցել Հայաստան...

ԱՄՆ Կոնգրեսի 35 անդամներ միացել են հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությանը եւ կոչ են արել աջակցել 2020 ֆինանսական տարում Հայաստանի եւ Արցախի 100 մլն դոլար օգնության փաթեթին:

Ավելի վաղ Փալոնեն առաջարկել էր աջակցել Արցախին 6 մլն դոլարի օգնության փաթեթին՝ ավարտելու համար ականազերծման եւ հաշմանդամների վերականգնման ծրագրերը, 4 մլն դոլար Ռոյսի եւ Էնգելի առաջարկների առաջմղման համար, 60 մլն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին, 10 մլն դոլար ռազմական օգնություն եւ 20 մլն դոլար Հայաստանին՝ փախստականներին օգնություն ցույց տալու համար:

Կոնգրեսականները նաեւ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը: