Կոկորդիլոսը չունի ստամոքս, ինչ-որ ժամանակ նու...

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ կոկորդիլոսաբուծարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց ինքը մանրամասներին չի տիրապետում, պետք է դիմել ներդրողին: Ըստ մարզպետի՝ խոսքտ մեծ կառույցի մասին է, ոչ թե պարզապես կոկորդիլոսաբուծարանի:

Մարզպետն ընդգծեց՝ ինքը ժամանակին չի ասել, թե չի տարբերում կենդանու ու թռչնի ձվերը: Ասաց՝ դրանք պարզապես այլ մաքսաին կոդեր ունեն:

Մարզպետ Սարգսյանը ծիծաղելով մանրամասնեց՝ կոկորդիլոսները իրենց կյանքի անցած ճանապարհով ավելի նման է թռչնի.«Նա իր օրգան-համակարգով ավելի շատ նման է թռչնի: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ թռչել են»: