Հրապարակվել է ՀՀԿ-ական պաշտոնյայի և Քիմ Քարդաշյանի սեքս տեսանյութը

kim-kardashian-sex-tape Դուք Մանուկյանին հարցրեք,-միաբերան ասում են Արտակ Դավթյանն ու Հովհաննես Սահակյանը:

Politik.am:Քաղաքական երգիծանք: ՀՀԿ գրասենյակում զանգ է հնչում: Քարտուղարուհուն ասում են, որ գրասենյակում շտապ հավաք կա, անհրաժեշտ է պատրաստել նիստերի դահլիճը : Երեկոյան, արդեն իսկ ՀՀԿ գրասենյակին , մոտենում են բազմաթիվ շքեղ մեքենաներ և մեքենայից իջնում են ամենատարբեր գործիչներ: Նիստը սկվում է ուղիղ ժամը 19:00-ին: Ներս է մտնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: -Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվա մեր հավաքը չի վերաբերվում երկրի ներքին խնդիրներին, այլ վերաբերվում է մեր և ձեր անձնական կյանքին,-ասում է Հովիկ Աբրահամյանը: Բոլորը զարմացած միմյանց են նայում և չեն հասկանում, թե հավաքի նպատակը որն է: Ոտքի է կանգնում Առաքել Մովսիսյանը և շփոթված հարցնում. -Պարոն վարչապետ, բայց մեր անձնական կյանքը ինչի պիտի շտաբում քննարկենք,-ասում է Մովսիսյանը: -Շմայս նստի կասենք, որ հավաքել ենք ուրեմն կապ ունի,-ասում է վարչապետը և շարունակում,-ՀԱԿ ակտիվիստների ձեռքում է հայտնվել մեզանից մեկի և Քիմ Քարդաշյանի սեքս տեսանյութը : Հիմա նախագահը հրահանգել է պարզել ով է և ինչու է իր ու Քիմի հարաբերությունը տեսագրվել: Վերջին մի քանի սեքս տեսանյութերն ու հրաժարականը մեզ բավական էին: Հիմա նոր սկանդալի կարիք չկա,-եզրափակում է վարչապետը: Այս խոսքը լսելուն պես ՀՀԿ-ականները իրարով են անցնում և մեկը մյուսին շշուկով հարցնում է, թե ով է այդ համարձակը, որը Քիմի հետ հասցրել է առանձնանալ և մի հատ էլ տեսանյութ ունենալ: ՀՀԿ շարքերից լսվում են շշուկներ,-հա բայց ես Քիմի հետ չեմ եղել: Ու հետո իմ օբյեկտումա եղել ինչ եղել ա ու ոչ մեկ չէր կարա նկարեր: Ոտքի է կանգնում գեներալ Մանվելը. -Աբրահամյան ջան բա տենաս էդ ովա եղել, որ մեր կուսակցության անունը արատավորում ա: Դուք ասեք ես Քիմի….է՜, ինչ եմ ասում դրա հետևին ձեռ տամ,-ասում է գեներալ Մանվելը: -Մանվել հետևին ձեռ տալ չկա: Էդ էր պակաս հիմա էլ դրա տեսանյութը տարածվի: Իսկ թե ով ա եղել ես էլ չգիտեմ՝ դրա համար էլ հավաքել ենք, որ ճշտենք,-ասում է վարչապետը: -Այ՜ Հովիկ ջան հլա Քիմի հետ Շմայսը լիներ ջանդամ, բա ուրիշն ինչ գործ ունի էդ աղջկա հետ: Այ՜ եթե մենք իմանանք ու մեր ընկերոջը մի չափալախ տանք էդ ընդդիմադիրները սենց բան չէին կարա անի: Դե հիմա թող գնա ուտի: Ով ուզում ըլի, մենք չպտի դրա տակից դուրս գանք,-ասում է գեներալ Սեյրան Սարոյանը: -Սեյրան դրա ժամանակն էլ կգա, բայց դեռ ճշտենք տեսնենք ով է: Արտակ ջան կարող ա դու մի բան իմանաս, կամ Հովիկ դու,-թեքվելով դեպի Արտակ Դավթյանը և Հովհաննես Սահակյանը հարցնում է Հովիկ Աբրահամյանը: -Չէ՜ պարոն վարչապետ մերն ուրիշ պատմություն ա: Դուք Մանուկյանին հարցրեք,-միաբերան ասում են Արտակ Դավթյանն ու Հովհաննես Սահակյանը: -Բա Մանուկյանն ուրա տղերք,-ասում է վարչապետը: -Պարոն վարչապետ Հովհաննես Մանուկյանը հրաժարականից հետո գնացել է Վրաստան և մանդարինի բիզնեսով է զբաղվում,-ասում է Հրայր Թովմասյանը: -Բայց հլա մի րոպե պարոն վարչապետ,-վերջին շարքում երևում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը,-եթե ուզում եք գտնել ով է տեսանյութի հերոսը, ապա պետք է մամուլը փորփրել և պարզել, թե ՀՀկ-ականներից ում հետ է հանդիպել մեր Քիմը,-իրենից գոհ գոհ հայտարարում է Տիգրան Սարգսյանը: -Տիգրան բա դու պիտի Ամերիկայում չլինեիր: Ինչ ես եկել մեր նիստը խանգարում: Լավ տղերք կարող ենք ցրվել , ես կգտնեմ ով է այդ տեսանյութի հերոսը,-վախվորած ասում է Հովիկ Աբրահամյանը: -Չէ պարոն վարչապետ ուր ցրվենք: Ես անգամ ունեմ այդ տեսանյութը և կարող եմ ցույց տալ,-ասում է Տիգրան Սարգսյանը: Բոլորը նայում են Տիգրան Սարգսյանին, ով գրպանից հանում է ինչ-որ սկավառակ: Հովիկ Աբրահամյանը սփրթնում է և քարտուղարուհուց ջուր է խնդրում: ՀՀԿ-ականները խառնվում են իրար և բոլորը սկսում են հիշել, որ Քիմ Քարդաշյանը հանդիպել է միայն մեկ ՀՀԿ-ականի հետ և այդ ՀՀԿ-ականը Հովիկ Աբրահամյանն է: -Պարոն վարչապետ, պարոն վարչապետ արդնացեք արդեն հասնում են Քաթար,-ասում է վարչապետի խոսնակը: Հովիկ Աբրահամյանը սփրթնած վեր է թռնում և խաչականքվում,-Սուրբ Հովհաննեսը ինձ պահապան , էս ինչ զուլում երազ էր: Այ քեզ կրակ…Լրիվ շառ էր…

Անի Ասլյան

Դիտվել է 14,716 անգամ
 


Այս թեմայով