PHOTO.Պտղնիի ձորում 34-ամյա քաղաքացու դի է հայնաբերվել՝ հրազենային վնասվածքով

6df67bfa4117b331fce2f0190acbd5a5Այսօր՝ օգոստոսի 27-ին Պտղնիի ձորից հրազենային վնասվածքով Միքայելյանի հիվանդանոց է տեղափոխվել Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը, որն արդեն մահացած է եղել:Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել է Պտղնի գյուղի Հրազդան գետի ափին գտնվող ձկնաբուծարանի տարածքում,որն իրեն է պատկանում:Անհայտ անձը ավտոմատից կրակոցներ է արձակել Ա. Ազիզյանի ուղղությամբ:

Գագիկ Շամշյանը shamshyan.com կայքին հայտնել է նաև, որ ոստիկանության և քննչական բաժնի մեծ թվով աշխատակիցներն էլ այս պահին գտնվում են Պտղնի գյուղի սկզբնամասում գտնվող հսկայական տան տարածքում, որը, ըստ հավաքվածների, Պտղնիի գյուղապետի մտերիմի տունն է:

Հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք սպանության վայրից ձգվում են մոտ 60 մետր մինչև ձկնաբուծարանի տարածքում տեղադրված վագոն-տնակ:Այնտեղ հայտնաբերվել է նաև որսորդական մեկփողանի հրացան, 2 կրակված պարկուճ:

«Առաջին լրատվական»-ին ըստ նախնական տեղեկությունների, երեկ երեկոյան նա վիճաբանել է համագյուղացիներից մեկի հետ, ով չի հանդարտվել եւ այսօր վաղ առավոտյան որոշել է հաշվեհարդար տեսնել իր «հակառակորդի» հետ։ Այցելել է նրա տուն ու կրակել նրա ուղղությամբ։ Թե ինչի պատճառով է վեճը ծագել, դեռ հայտնի չէ։

6df67bfa4117b331fce2f0190acbd5a5b48e01cd487cf8a40a0165113d933de9 749b30107f6525e7fb8c196325866f0c 5647cbe9b5cf477fbe2cd08ffe976bd5 1b1ed1fe07a0ffda30ca82e117b11468 b35cd3e6f60b947ae6a80fc1555defaa

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով