Խոշոր հրդեհ Քարվաճառի վարչական տարածքում. ռես...

Մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են հրշեջները ժամանել դեպքի վայր, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են կրակի դեմն առնել, սակայն անզոր են եղել:

Հրշեջների ժամանումից հետո մարել են կրակը, սակայն ռեստորանային համալիրը վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռևս պարզվում է, սակայն վարկածներից մեկը էլեկտրական լարերի կարճ միացումն է։