Խոշոր հրդեհ Մասիսում. այրվել է մոտ 12 հա տարա...

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 11:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 20 հա տարածքում, այրվում են արտ և խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:32-ին, մարվել՝ 14:04-ին:

Այրվել են մոտ 12 հա խոտածածկույթ և արտեր, որոնցից 300 քմ-ն՝ չհնձած: