Խոշոր հրդեհ՝ Երևանում. գործարանի աշխատակիցներ...

Մայիսի 2-ին` ժամը 23:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 38/1 հասցեում գտնվող գործարանի 1-ին հարկում, 3-րդ հարկում ծխապատ գոտի է. ներսում քաղաքացիներ կան:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/3 հասցեում գտնվող բաց բաժնետիրական ընկերության նկուղում:

Փրկարարները 3-րդ հարկում գտնվող ընկերության տարածքից սանդուղքի օգնությամբ տարհանել են Ա.Ս.-ին (ծնված 1995 թ.), Մ. (ծնված 1966 թ.) և Բ. (ծնված 1991 թ.) Պ.-երին. վերջիններս չեն տուժել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:39-ին, մարվել՝ 23:53-ին:

Նկուղում (մոտ 20 քմ) այրվել է կենցաղային աղբ (մոտ 4 խմ):