Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվ...

ՀՀ Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ և 37 դեմ ձայներով: