Խորհրդակցություն՝ Ավինյանի գլխավորությամբ. Քն...

Հոկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացվել է Ծրագրի իրականացման ընթացքը:

Քննարկվել են Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման եւ հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձեւավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման եւ Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Մտքերի փոխանակության արդյունքում փոխվարչապետի կողմից հանձնարարություն է տրվել գերատեսչությունների ղեկավարներին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկներ քննարկված նախագծերը համալրելու եւ ամբողջական զբոսաշրջային արդյունք ձեւավորելու նպատակով, ինչպես նաեւ նոր նախագծեր՝ համատեղ քննարկելու համար: