Խնդիրը պետք է շուտափույթ լուծում ստանար, քանի...

Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝  Շենգավիթում տեղի ունեցած միջոցառումից հետո, ոստկանության ուժերը պարզապես չեն բավարարել գործողություններ իրականացնելու համար, որից հետո էլ վարչապետն ԱԱԾ-ին է հանձնարարել այդ խնդրով զբաղվել:

«Խնդիրը պետք է շուտափույթ լուծում ստանար, քանի որ խոսքը վերաբերում էր երեխաներին և նրանց վարակվելուն: Այդ պատճառով էլ ուղղակի փոխգործակցության համատեքստում՝ մենք ոստիկաններին օգնել ենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է հավաքված երեխաների բազմություն։ Տեսանյութին կից վարչապետը գրել էր. «Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»: