«Խաղաղության ակունք» գործողության ժամանակ 673...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր որքան քուրդ զինյալներ են սպանվել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Հայտնի է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որի անդամները սպանվել են թուրքական բանակի կողմից, արգելված են Թուրքիայում:

«Ահաբեկիչների ընդհանուր թիվը, որոնք չեզոքացվել են «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ, հասել է 673-ի»,- ասվում է  նախարարության հաղորդագրության մեջ: