ԿԸՀ–ն 78 տեղամասում վերահաշվարկի վերաբերյալ դիմում է ստացել

ԿԸՀ12015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 7-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:
Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում  քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:
Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

 

Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ հարյուրում են առկա քվեարկության ընթացքի մասին գրառումներ:

 

Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընթացք կտրվի:

 

 


Այս թեմայով