Կեղծ դիպլո՞մն է եղել մարզպետի խորհրդականի` աշ...

Լոռու մարզպետի խորհրդականներից մեկը` Լևոն Տեր-Սիմոնյանը, երեք օր առաջ ազատվել է աշխատանքից: Շրջանառվող  տեղեկությունների համաձայն` թեև նշվում է, որ խորհրդականի` ախատաքից ազատումը եղել է վեջինիս և մարզպետի փոխադարձ համաձայնությամբ, սակայն իրական պատճառը եղել է կեղծ դիպլոմը:

Ըստ այդ տեղեկությունների` մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ խորհրդականը համապատասխան ուսումնական հաստատություն չի ավարտել և աշխատանքի է ընդունվել կեղծ դեպլոմով, և հիմա տեղի ՔՊ-ականների ճնշման հետևանքով ազատել է խորհրդականին: 

Politik.am-ը նշված տեղեկությունների իսկությունը փորձեց պարզել մարզպետարանից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից լուրը չմեկնաբանեցին` նշելով, որ մարզպետը այս պահին գնում է Ազգային ժողով և հարց ու պատասխանի ժամանակ հավանաբար կանդրադառնա նաև այս թեմային: