Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը մտահո...

Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը ( Centrist Democrat International) պաշտոնական թվիտերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական Դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

ԿԴԻ-ն խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք։

Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից։ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու եւ եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը։