Կենտրոնական բանկը չի սահմանափակել «Մելլաթ բան...

Politik.am-ը Կենտրոնական բանկին խնդրել էր անդրադառնալ լրատվամիջոցի հրապարակմանը, ըստ որի՝ իրանական «Մելլաթ» բանկը ՀՀ-ում հայտնվել է բլոկադայի մեջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բանկերը չեն համագործակցում այդ ընկերության հետ, և փաստացի՝ բանկը դադարեցրել է ծառայությունների մատուցումը: 

ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են.««Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված եւ ՀՀ տարածքում գործող բանկ, որն իրավունք ունի իրականացնել ՀՀ տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերին բնորոշ գործարքները։ ՀՀ ԿԲ-ն իր որեւէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի սահմանափակել «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի կողմից բանկային ծառայությունների մատուցումը: ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը միմյանց միջեւ համագործակցությունը պայմանավորում են ըստ իրենց բիզնես նպատակահարմարության եւ ռազմավարական ծրագրով նախատեսված ուղղությունների»։