Կենտրոնական բանկն այլևս չի կարող հրապարակել ա...

Այսօր ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ «կողմ» քվեարկեց «Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: նախաձեռնությանը կողմ քվեարկեցին 82 պատգամավոր, 30-ը դեմ հանդես եկավ: Նախաձեռնողը կառավարությունն էր:

Այսպիսով, կհանվի օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին թույլ է տալիս հրապարակել անբարեխիղճ պարտատերերի անունները կամ անվանումները: