Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, ստորագրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Այս մասին NEWS. am-ին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ  Հակոբ Կարապետյանը։

Նրա փոխանցմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը, որը նախկինում վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։

Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ Վիկտոր Մնացականյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել․ «Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»։