Կայծակի հարվածից եկեղեցում մարդ է մահացել. կա երկու վիրավոր

կայծակԵրեկ՝ մայիսի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրական-Արագած ավտոճանապարհին գտնվող Ամբերդ պատմամշակութային համալիրի մոտ գտնվող եկեղեցում տեղի ունեցած ուժեղ կայծակի հետեւանքով եկեղեցում գտնվող Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Ավետիսյանը այրվել եւ տեղում մահացել է, իսկ այնտեղ գտնվող մայր ու դուստր՝ Աննա Գրիգորյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, եւ Օվսաննա անունով մի աղջիկ, ում մնացած տվյալները նույնպես ճշտվում են, ըստ տեղեկությունների, կայծակի հետևանքով այրվածքներ են ստացել:

Առավել մանրամասն  shamshyan.com-ում:  

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով