Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները

Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները «Կաթնամթերքի գինը ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները: Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով:

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատեցին տեղեկությունը, սակայն դժվարացան բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը մեզ վարկած ներկայացրեց, թե դա կարող է պայմանավորված լինել կաթի արտադրության սեզոնային աճով:

Թե ո՞րն է կաթի մթերման գնի նվազման իրական պատճառը և ինչո՞ւ են բոլոր մթերողները միաժամանակ նվազեցրել գինը կփորձենք պարզել առաջիկայում: Միայն նշենք, որ կաթնամթերքի գինը ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով