Կատալոնացիներն ազգային օրվա երթի ժամանակ գրոհ...

Կատալոնիայի ազգային օրվա առթիվ տասնյակ հազարավոր մարդիկ Բարսելոնում երթի են մասնակցել:

Երթը հիմնականում խաղաղ բնույթ է կրել, սակայն գիշերը մի խումբ ցուցարարներ գրոհել են նահանգային խորհրդարանի շենքը: Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

Ամեն տարի սեպտեմբերի 11-ին կատալոնացիները նշում են 1714թ.-ին Բարսելոնի շրջափակման ավարտի օրը: Այդ օրը կատալոնացիները կորցրել են իրենց ինքնավարությունը և անցել իսպանական գերիշխանության տակ:

Մինչ օրս բազմաթիվ անջատողականներ պայքարում են Կատալոնիայի անկախության համար: