Տեսանյութ․ Կասկածելի ահաբեկիչը, վեճ ԱԺ-ում, ֆ...

Politik.am ամփոփում է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները

Հունվարի 20-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նրան սպառնում է հինգից ութ տարի ազատազրկում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ «քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»:

Հունվարի 21-ին ԱԺ-ում վիճաբանություն է տեղի ունենում ԲՀԿ-ական և Իմքայլական պատգամավորների միջև, սադրիչը՝ միակ անկախ պատգամավորն էր։

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը

Հունվարի 22-ին Հանրապետությունում լայնածավալ բողոքի ակցիաները շարունակվում էին, փակվել էին միչ շարք միջպետական և մարզային ճանապարհներ։ Բողոքի էին դուրս եկել մսավաճառները և անասնապահությամբ զբաղվող ֆերմերները։ Նրանք բողոքում էին սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի դեմ։ Կառավարությունը ի վերջո տեղի տվեց և սպանդանոցային մորթիչ պարտադիր պահանջը հետաձգեց մինչև հուլիսի մեկը։ Այդ մասին հունվարի 22-ին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հունվարի 23-ին ոստիկանություն ահահազանգ էր ստացել Երևանի կենտրոնում՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ։ Զինված անձը ներխուժել էր բիզնես կենտրոն, որի տարածքում է նաև գտնվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ականատեսների վկայությամբ զինված անձը մի քանի անգամ կրակել է և պահանջել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

Հարձակումից անմիջապես հետո ընդդիմադիրները պնդում էին, որ սա իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է, իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում էին, որ սա Քոչարյանի թիմի կողմից կազմակերպված շոու է։

 Հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տունը։

 Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀՔԾ կողմից հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»։
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՔԾ պաշտոնապես հերքեց տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ պաշտպաններին հնարավորություն տրվել է ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը։