Կասեցումներ` Արարատի եւ Արմավիրի մարզերում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից շուրջ 500-ի մոտ արձանագրվել են պարետի ցուցման խախտումներ։ Արձանագրված խախտումների հիմքով` պարետի որոշմամբ Արմավիրում եւ Արարատում կասեցումները շարունակվում են։

Ժամանակավոր` 24 ժամով կասեցված տնտեսվարողների թվում են մանրածախ առևտրի կազմակերպություններ, գեղեցկության սրահներ, ատամանաբուժական կլինիկաներ եւ այլն։

Հատուկ ուշադրություն է դարձվում սպասարկման մարդաշատ վայրերին` բանկեր, բժշկական կազմակերպություններ, փոստային բաժանմունքներ եւ այլն։

Դիտարկման համար հիմք են ընդունվում նաեւ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող զանգերն ու բողոքները։