Կարծում եմ, մարդկանց անձնական հաշիվները կոտրե...

Ֆեյսբուքյան էջերը կոտրելու ալիքը սկսվեց լրատվականներից մեկի խմբագրի՝ Բորիս Մուրազիի հայտարարությունից, բառացիորեն նույն օրը համանման հայտարարություն արեցին ևս 2-3 հանրային գործիչ և տպավորությունն այնպիսին է, որ սա ուղղորդված բնույթ է կրում։ Հաշվի առնելով նրանցից բոլորի քննադատական դիրքավորումը՝ մի դեպքոմ որպես լրատվամիջոց, մյուս դեպքում՝ որպես քաղաքական գործիչ՝ տրամաբանական է, որ առաջին վարկածն այն է, որ սա կազմակերպված է պետական համապատասխան մարմինների կողմից։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն՝ ընդգծելով, որ այդ վարկածն ավելի է ամրապնդվում երկու հանգամանքով, նախ՝ պետությունն ունի այդ տեխնիկական հնարավորությունները, երկրորդ՝ մենք չենք տեսել, որ գործող քաղաքական իշխանությունները քաղաքական նպատակներին հասնելու համար շատ ինքնասահմանափակմամբ զբաղվեն։

«Օրինակներ են եղել, երբ իրավական պետության հիմնարար դրութներ են ոտնահարվել ինչ-ինչ քաղաքական նպատակներով, դա կարող է վերաբերվել դատական իշխանությանը, կամ այլ ոլորտներին։ Այս տեսանկյունից շատ մտահոգիչ իրավիճակ է։ Կարծում եմ, սրա արձագանքը պետք է լինի հնարավորինս լայն թվով անձանց կողմից և պետք է այն գիտակցությունը լինի, որ այս երևույթը նորմալ լինելու դեպքում՝ այն վտանգելու է յուրաքանչյուրին և ոչ ոք ապահովագրված չի լինելու անձնական կյանք նման ներխուժումներից։ Այն մարդիկ, ովքեր հիմա քաղաքական իշխանություն են՝ մի օր դադարելու են այդպիսին լինելուց և նրանց նկատմամբ նույնպես հնարավոր են նման ոտնձգություններ»,-ասաց Մելիքյանն՝ ընդգծելով, որ ՀՀ օրենսդրությամբ այդ արարքները պատժելի են։

Ամբողջական այստեղ