Կարող եմ վստահեցնել, որ այդ գործընթացը շարուն...

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ի՞նչ փուլում են ԼՂ հարցով բանակցությունները, արդյո՞ք նախատեսվում են նոր հանդիպումներ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ:

«Կարծես բավական առիթ ունեցել ենք խոսելու բանակցությունների դինամիկայի մասին, վերջին հանիպումը կայացել էր երկու ամիս առաջ՝ հունիսին, դրանից առաջ՝ ապրիլին, մարտին, հունվարին: Այս դինամիկան պահպանվում է, նախատեսվում է սրա շարունակությունը: Մենք երբևէ սպասել չենք տվել այդ դինամիկայի առումով, այն բավական ակտիվ մնացել է, մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը»,- ասաց նա:

Անդրադառնալով ԼՂ հարցով հաջորդ հանդիպման ժամկետներին՝ նախարարը խնդրեց, որ մի փոքր համբերությամբ լցվեն: Նա նշեց՝ սկզբունքային է համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմերի հետ:

«Կարող եմ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է»,- նշեց նախարարը: