Կարո Փայլանն այցելելու է Հարավային Ամերիկա

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը և իր քուրդ կուսակից Էբրու Գյունայը օգոստոսի 11-ից 24-ը աշխատանքային այցով գտնվելու են Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։

Ինչպես հաղորդում է «Արեւելք» լրատվականը՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենալու Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի և Ուրուգվայի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Փայլանը և Գյունայը նաև հանդես են  գալու դասախոսություններով՝ Թուրքիայում տիրող իրավիճակի, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։

Բոլոր երկրներում ԺԴԿ-ական գործիչները հանդիպելու են տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։