Կարմիր քարտի չենք հասել. Նաիրա Զոհրաբյան

arm142555745813ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում «2014թ-ի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ընթացքում հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, թե արդյոք չի՞ տեսնում արտաքին պարտքի ռիսկայնության խնդիր: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք շարունակում ենք պարտքեր ներգրավվել , չե՞ք տեսնում արտաքին պարտքի ռիսկայնության խնդիր, որը կարող է ուղղակիորեն ռիսկային լինել երկրի անվտանգության համար, և որն է այդ սահմանը, որ մենք արդեն կարող ենք խոսել արտաքին պարտքի ռիսկայնության մասին»,- հետաքրքրվեց ԲՀԿ ղեկավարը: Գլխավոր գանձապետը, պատասխանելով հնչեցված հարցին, հարկ համարեց անդրադառնալ այն սահմաններին, որոնք ընդունված է համարել ռիսկային: «Մեր երկրում «Պետական պարտքի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ սահմանաչափն է գնահատվում ռիսկային. եթե պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշն անցել է 60 տոկոսը, մեզ կվերաբերեն որպես ռիսկային գնահատվող երկիր»,- պարզաբանեց Ատոմ Ջանջուղազյանն ու հավելեց, որ, եթե մենք չունենայինք վարկունակության ընկալելի և ընդունելի գնահատական, ապա մեզ վարկ չէր տրամադրվի: Նրա խոսքով` առկա ցուցանիշները թույլ են տալիս գնահատել, որ մեր երկիրն ունի նվազ պարտքի բեռ, իսկ արտաքին պարտքի տեսանկյուից դեռևս ռիսկային չենք. եթե մեզ գնահատենք ռիսկային, ապա ձեռնպահ կմնային արտաքին պարտքերի ներգրավումից: Ի պատասխան, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե փորձենք ֆուտբոլային տերմինալոգիայով գնահատել, ապա կարող ենք ասելˋ դեռևս չենք հասել կամիր քարտի, գտնվում ենք դեղին քարտի՝ այսինքնˋ զգուշացման փուլում»:

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով