Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում պաշտոն...

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի նախագահության կազմում:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահության կազմը, որի համակարգող է նշանակվել ՌԴ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:

Վոլոշինից բացի, նախագահության կազմում ընդգրկվել են ռուսական կառավարության երեք նախկին ղեկավարներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: