Կարեն Անդրեասյանը ՍԴ դատավոր․ իշխանություններ...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։

Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբինգով են զբաղված։ 

Մեր նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իշխանության ներսում որոշ շրջանակներ լոբբինգ են անում ի օգուտ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջինս ակտիվացել է։ 

Կարեն Անդրեասյանը իր վերջին հանրային ելույթը ունեցել էր նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին։ Որոշ ժամանակ նա լռություն էր պահպանում և սկսեց խոսել միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները ցանկանում են պաշտոնանկ անել ՍԴ դատավորներին։

Վերջին մի քանի օրերին նա իշխանական լրատվամիջոցների էկրաններից չի իջնում։ Այս կերպ  տեղ են ապահովում Կարեն Անդրեասյանի համար ապագա ՍԴ-ում։ Անդրեասյանն էլ պարտքի տակ չի մնում և վերջին մի քանի շաբաթներին իրեն պատկանող լրատվամիջոցը ակտիվ լծվել է ԱՅՈ-ի քարոզարշավին։