Կառավարությունը ՀԾԿ հանձնաժողովի անդամի թեկնա...

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում որոշում կայացրեց, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրեց Կամո Սարգսյանին:

« Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը»,-ասված է որոշման մեջ: