Կառավարությունը արտոնություններ տվեց «Ինթերնե...

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդորւմների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։