Բողոքի ակցիա կառավարության դիմաց.վերջ տվեք խտրականությանը

24.09.32Մենք արդեն տեղեկացրել էին, որ ԴԱՀԿ երեք աշխատակից ծեծել են, սպառնացել քաղաքացուն, ապա դիմել են ՀՔԾ:
Քրեկան գործը հարցվել է Հատուկ Քննչական ծառայությունում 2014 թվականի դեկտեմբերի 10-ին (քրգործ N 62231514): Վարույթ ընդունված գործն ուսումնասիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Հ Կարապետյանը և որոշել, որ միջադեպի մասնակից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ Վարդան Ազատի Մելիքբեկյանի, Սանասար Վաղինակի Յարալյանի և Կարեն Կույբիշևի Միլիտոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրյալ Յուրա Ամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված Ստորագրությունը չհեռանալու մասին: Դատավորն է Լևոն Բեգլարի Ավետիսյանը :

2015 թվականի մայիսի 14-ին նշանակվել է դատական քննություն, որը կայացել է: Նորից նշանակվել է դատական քննություն 2015 թվականի հուլիսի 11-ին:
Յուրա Ամարյանի մայրը՝ Նազիկ Ամարյանը, Politik.am-ի հետ զրույցում պատմում է, որ նախաքննությունն ամբողջությամբ շինծու է և պնդում է, որ իր տղային ԴԱՀԿ աշխատակիցները երեք հոգով ծեծի ենթարկելուց հետո դիմել են հատուկ քննչական ծառայություն Յուրայի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար:
Ինչպես Politik.am-ին փոխանցեց Նազիկ Ամարյանը իրենք պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության դիմաց և պահանջելու են, որպեսզի արդարությունը վերականգնվի:
Պիկետին մասնակցելու են նաև «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը Politik.am-ին տեղեկացրեց, որ իրենք միանալու են բողոքող քաղաքացիներին և պահանջելու են արդարություն.«Մենք հուլիսի 9-ին ժամը 11:00-ին հավաքվելու ենք կառավարության դիմաց և մեր բողոքն են արտահայտելու հետո երթով կգնանք Դատախազության դիմաց: Մեր պահանջը մեկն է, որ իշխանության ներկայացուցիչները խտրական վերաբերմունք չցուցաբերեն ՀՀ եզդի քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Համլետ Սմոյանը:

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով