Կառավարության որևէ անդամ երբեք չի փորձել գյու...

Գարնան հետ միասին սկսվել են նաև գյուղատնտեսական աշխատանքները։ Ինչպես միշտ գյուղացին գտնվում է մենակ։ Ներկա պահին որպես ֆերմեր եր մասում, դատարկված գյուղերում հուսալքություն է, որովհետև կառավարության որևէ անդամ երբեք չի փորձել գյուղացու կողքին լինել և այս պահին չկա խոսակցություն գյուղացուն օգնելու մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը։

«Վերջերս վարչապետն անդրադարձավ անասնապահությանը և հայտարարեց, որ մեր պանիրը մրցունակ չէ, որովհետև հայ գյուղացու կթած կովը թրիքոտ է, որից հետո ՍԱՊԾ պետը ցինիկորեն հայտարարություն արեց գյուղացու հասցեին, որը կարող է բերել քաղաքական ճգնաժամի։ Այդ ՍԱՊԾ պետ կոչվածին և վարչապետին հորդորում եմ՝ չի կարելի սա այն գյուղացին էր որ ձեռքերի վրա բերեց ձեզ իշխանության»,- ասաց ֆերմերը։