Կառավարության առաջնահերթությունն է՝ Հայաստանը...

«Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի տրանշ 2-ի մասով ունենք աշխատանքների դադարեցում. շինարարի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի վեճին լուծում գտնվի»,-կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով.«Տրանշ 3-ի մասով չինական կողմի հետ աշխատանքներ են ընթանում։ Որոշակի հապաղումներ կան՝ կապված նախկինում տեղի ունեցած խնդիրների հետ։ Այս պահին ճանապարհի շինարարությունն իրականացվում է»:

Նախարարը տեղեկացրեց՝ իրենք այս պահին իրավական առումով հնարավորություն են ստացել ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի հետ մշակելու այն ներդրումային ծրագրերը, որոնք ուղղված են թե՛ ռազմական միավորների արդիականացմանը, թե՛ նոր զինատեսակների ստեղծմանը, և թե՛ գոյություն ունեցող զինատեսակների արդիականացմանը.

«Կառավարության առաջնահերթությունն է, որպեսզի Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիական ռազմարադյունաբերական արտադրող և արտահանող երկիր»։

Արշակյանն անդրադարձավ նաև պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի թեմային՝ նկատելով, որ դրանք վերանայման կարիք ունեն.«Այո, քննարկումներ տեղի են ունենում։ Կարծում եմ, որ առաջիկայում կոնկրետ հայտարարություններ կլինեն։ Միանշանակ, պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան»։