Կառավարության առաջարկությունների հեղեղից կարե...

Այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է երեք միլիարդ 670 միլիոն դրամ, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս թիվն իրենց նախատեսածի  տասը տոկոսից էլ պակաս է։

«Ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները, բազան մի քանի օրվա ընթացքում կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթեներն արդեն հադանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են», -  ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի չափով։