Կանխատեսվում է մինչեւ 6,5 տոկոս տնտեսական աճ....

«Գնաճային սպասումները խարսխված են, ֆինանսական համակարգի ռիսկերը առավելագույնս կառավարելի են»,-ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության տարեկան քննարկմանը հայտարարեց ԿԲ  նախագահ Արթուր Ջավադյանը:

Պարոն Ջավադյանը նշեց, որ երեկ  կանխատեսել էին մինչև 5,4 տոկոս տնտեսական աճ, սակայն այժմ վերագնահատում են դեպի վերև՝ 6, 5%:

ԿԲ նախագահը հայտնեց, որ տվյալները կհրապարակեն վաղը՝ նշելով, որ կանխատեսվում է 3% գնաճ:  Ջավադյանի խոսքով՝ հնարավոր չէ տնտեսական աճ, առանց գնաճային միջավայրի:

«ԿԲ-ն պատասխանատու չէ տնտեսական աճի համար, պատասխանատու է միջավայրը ստեղծելու համար, և դրա կարևորագույն գրավականը ցածր գնաճային միջավայրն է։ Առանձին ապրանքատեսակներով հնարավոր են որոշակի գների շարժեր, բայց դա ամբողջական ինդեքս է, և դրա հաշվարկելու մեթոդաբանությունն աշխարհում ընդունված մեթոդաբանություն է»,-ասաց Արթուր Ջավադյանը։