Կանադայում հիդրոօդանավի կործանման հետևանքով 4...

Կանադայի Ադդենբրոկ կղզում հիդրոօդանավի կործանման հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 5-ը՝ տուժել է: Այս մասին հայտնում է CBC-ն:
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, երեքը՝ ծանր, սակայն կայուն: