Կան մարդիկ, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի...

ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանը չորրորդ օրն է, ինչ քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ներկայացնում էր կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Օրբելյանն անդրադարձավ մի քանի կետերի՝ մեղադրանքի որոշակիությանը, անձեռնմելիության խնդրին, 300.1 հոդվածին: Դատավոր Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ ընդհատեց փաստաբանին՝ նշելով, որ կրկնում է նախորդ օրերին պաշտպանների ասածը: Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց դատավորին՝ ասելով.

«Հարգելի դատարան, ստիպված ենք դա անում, քանի դատարանը մոռացել է, և տեսնում ենք, որ մարդիկ կան, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի, մեկ է չի մտնում»: