Կալիֆոռնիայում լողափում ժայռ է փլուզվել. զոհվ...

Հարավային Կալիֆոռնիայի հանրահայտ լողափում ժայռի փլուզման հետեւանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Պատահարի վայրում մահացել է մի կին, եւս 2 տղամարդ մահացել են հիվանդանոցում:

Փրկարարները դեռ պետք է ավազի տակից հանեն պատահարի եւս մի քանի զոհի:

Փլուզման պահին լողափը մարդկանցով լեփ-լեցուն էր:

Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին Սան Դիեգո շրջանի Էնսինիտաս քաղաքում Գրանդվյու Բիչում:

Նշվում է, որ այս շրջանը չափազանց հայտնի է տեղացիների, սերֆերների եւ հանգստացողների շրջանում: