Կալանավորվել է նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյ...

2017 թվականի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը. Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։