Կադրային նշանակումներ` ՀՀ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի  հրամանով  Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ։