Կա հավանականություն, որ աղբի թեման ի վերջո կհ...

Երևանի աղբահանության մասին որոշ ուժերի պահվածքը վարչապետը ամոթալի է համարում:

«Ինչո՞ւ էր ամոթալի, ասենք, մտածում էին դա իրենց համար քաղաքական վերակենդանացման շատ լուրջ թեմա է: Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամեն ինչը ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից», - իր ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ կա որոշակի հավանականություն առ այն, որաղբի թեման ի վերջո կհասնի կոռուպցիոն գործի:

Վարչպետը շեշտեց՝ որևէ կասկած չկա, որ աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ:

«Հայաստանի պատմության մեջ Երևանն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի ունենալու ու հիմա ես կարող եմ դա վստահաբար պնդել», - ասաց նա: