Ջրվեժ թաղամասում հնչել են կրակոցներ

Այսօր՝ ապրիլի 15-ի կեսգիշերին մոտ Երեւանում կրակոցներ են հնչել. ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ: Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների արդյունքում տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքները: