Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին Lexus-ը շրջվել է....

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը (ազատ հերթափոխից) նկատել է շրջված ավտոմեքենան և տուժածներին դուրս բերել ավտոմեքենայից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: