Ջրաշեն համայնքում ստեղծված արտակարգ իրավիճակի...

Երեկ հայտնել էինք, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում հունիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տեղացած կարկուտին հաջորդած հորդառատ անձրևը մեծ վնաս է հասցրել համայնքին: Ավերվել են ներհամայնքային ճանապարհները, սելավաջրերը հեղեղել են բնակիչների նկուղները, բնակարաններն ու ավտոտնակները:

Նկուղներում պահեստավորված ալյուրը, պարարտանյութն ու բազմաթիվ այլ իրեր ամբողջությամբ փչացել են: Ջուրը նկուղներում հասել է ընդհուպ 2 մետրի: Սելավաջրերը քշել-տարել են գյուղացիների ցանքատարածությունները, արտերը վերածվել են լճակների: Գիշերվանից մինչ այս պահը արտակարգ ռեժիմով են աշխատում Ջրաշենի համայնքապետն ու համայնքապետարանի մյուս աշխատակիցները:

Politik.am-ը այսօր կապվեց համայնքի ղեկավար Վահան ՈՒռուսյանի հետ` հասցված վնասը մոտավոր գհնահատելու և պարզելու թե ինչ աշխատանքեր են հիմա կատարվում: Մեզ հետ զրույցում  նա տեղեկացերց, որ հիմնական խնդիր հաղամասները ջրով ծածկվելն է.

«Վնասը այս պահին չեմ կարող գնահատել` մեկ օրվա գործ չէ, բոլորի հաղակտորների տեղը չգիտենք, գնում` նայում ենք»: Փոխհատուցում ստանալու վերաբերյալ համայնքապետը ասաց, որ իրենք դիմել են մարզպետարան, մարզպետարանից էլ` կառավորություն. «Տեսնենք` ինչ կլինի»,- ասաց Վահան ՈՒռուսյանը: