ՇՏԱՊ. Ժիրայր Սեֆիլյանին հետապնդում են. VIDEO

jiroԱյս տեսանյութում պատկերված ավտոմեքենաներում և զրուցարանում գտնվող անհայտ անձինք այսօր՝ հունիսի 30-ին, ժամեր շարունակ հետևել են Ժիրայր Սէֆիլյանին: Այնուհետև նույն ավտոմեքենաներով հետապնդել են նրան, երբ նա ուղևորվել է դեպի Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակ: Իրավապահպան մարմիններից պահանջում ենք պարզել Ժիրայր Սէֆիլյանին հետևած և հետապնդած անձանց ինքնությունը և դիտավորությունները:

Իրապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում արդեն պարբերական դարձած այս երևույթի վրա և հորդորում ենք միջոցներ ձեռնարկել այն միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելու, ինչպես նաև բոլոր հասանելի միջոցներով Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հալածանքը դադարեցնելու նպատակով:

 


Այս թեմայով