Ժիրայր Սեֆիլյանը փորձեց պատրաստի շարժումն իրենով անել

jiro«Ոչ թալանին» նախաձեռնության նախկին անդամ Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա իմ վերջին գրառումն ա երեկվա դեպքերի կապակցությամբ.

Բոլորը հարցնում էին թե ինչի եմ Ժիրայր Սեֆիլյանի հասցեին վատ արտահայտվել։ Սիրելիներս Ժիրայր Սեֆիլյանը քանիցս ազատության հրապարակ իջնող տղաներին վիրավորեց։ Ժիրայր Սեֆիլյանը փորձեց պատրաստի շարժումն իրենով անել։ Ժիրայր Սեֆիլյանը որոշեց, որ կարելի է անկեղծ երիտասարդների արածը ջուրը գցել հանուն սեփական ծրագիրը իրականացնելու: Շատ շատերդ գուցե չգիտեք, բայց Ժիրայր Սեֆիլյանը սովորական մարդ է, ու սեփական սխալը իր կռված լինելով արդարացնելով՝ իրեն եք վնասում։ Որովհետև ունենք բազմաթիվ կռված հերոսներ, ովքեր հիմա մեծագույն սխալներ են անում. ինչ է, իրենց էլ եք արդարացնում։

Հա, ու մի բան էլ՝ ով որ հետս ուզում ա խոսել ոչ քաղաքական, այլ ռազբորկի տեսքով՝ կասկածող չլինի. որտեղ պետք լինի, երբ պետք լինի կհանդիպենք։

Անկախ քննադատություններից՝ սիրում եմ ձեզ, դուք մեր ժողովուրդն եք, ու եթե որևէ սխալ ենք արել՝ ուղղակի ներողամիտ եղեք։ Չէ որ ձեզանից շատերն էլ մեզ միայնակ էին թողել…»

 

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով