Իվետա Տոնոյանը նշանակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն

իվետաԳագիկ Ծառուկյանի հրամանով Իվետա Տոնոյանը նշանակվել  է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: Այս լուրը politik.am-ի հետ զրույցում հաստատեց Ի. Տոնոյանը:

Ամռան ամիսներին, նշեց Ի. Տոնոյանը, հիմնադրամը վերակազմավորվելու և վերապրոֆիլացվելու է, ձևավորվելու է նոր աշխատակազմ, իսկ սեպտեմբերին տեղի կունենա հիմնադրամի նոր կայքի շնորհանդեսը:

«Հիմնադրամի համար տարին հոբելյանական է, լրանում է գործունեության 15 տարին: Դրա հետ կապված՝ կլինեն բազմաթիվ միջոցառումներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիմնադրամի առաջնահերթությունները այսուհետ կլինեն գիտության, կրթության, արվեստի, մշակույթի ոլորտների նշանակալի ծրագրերի ֆինանսավորումն ու աջակցությունը, ինչպես նաև՝ չի մոռացվի սոցիալաական ոլորտը:

Նշենք, որ մինչ օրս հիմնադրամի տնօրեն էր հանդիսանում ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը:

 


Այս թեմայով