Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանու...

«Քիչ առաջ, ազգային բարերար եւ հասարակակաան գործիչ Ալեքքօ Պեզիքեան հեռաձայնով տեղեկացուց, որ Իտալիոյ Խորհրդարանը 382 թեր քուէով (ընդհանուր թիւը 432 է) հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւը»,-այս մասին կարդում ենք asbarez.com լրատվականում։

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև էր ներկայացվել:

Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել:

Ներկայացված բանաձևի տակ ստորագրել էին ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորներ: