Իսրայելը վերցրել է Գոլանի բարձունքները, որպես...

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իսրայելը ստացել է Գոլանի բարձունքները, քանի որ հարձակման տակ էր գտնվում:

«Երկիրը պաշտպանվում էր ... Նրանք վերցրել են այդ տարածքը, որպեսզի շարունակեն պաշտպանվել...», - ասել է նա ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ:

Այդ մասին հարց ուղղած դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինն ասել է, որ ռազմական գործողությունների արդյունքում գրավված հողերը  միջազգային նորմերի համաձայն համարվում են օկուպացված: Պոմպեոն արձագանքել է՝ ասելով, որ այս լսումներում չի պատրաստվում քննարկել դա, սակայն առաջարկել է իր ենթակաների ծառայությունները, որոնք պատրաստ կլինեն քննարկել միջազգային իրավունքի այդ հատվածը: