Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը...

Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը», - նշված է Բուրգոսի քաղաքային խորհրդի «Թվիթեր»-յան էջում: